Մարտի 12-13-ին Ղազախստանում հավաքվելու է Եվրասիական հիմնադիր եռյակը՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները, որոնք քննարկելու են տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Սա պաշտոնապես ԵՏՄ-ի գագաթնաժողով չէ, սակայն այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի բացակայությունն այստեղ աչքի է զարնում, քանի որ ըստ էության հավաքված է ԵՏՄ ֆորմատը, և եթե այս ֆորմատում` թեկուզ ոչ պաշտոնական խորագրի ներքո տեղի են ունենում տնտեսական հեռանկարների քննարկումներ առանց Հայաստանի՝ ԵՏՄ-ի առայժմ չորրորդ և վերջին անդամի, ապա սա նշանակում է, որ Հայաստանն, ըստ էության, վերջինն է ոչ միայն ժամանակագրական առումով և ոչ էլ նույնիսկ միայն աշխարհագրական, այլ քաղաքական կարգավիճակի:
Հայաստանի մասին, սակայն, չեն մոռացել: Հայաստանին պարզապես երբեք չեն էլ հիշել: Այստեղ որևէ արտառոց բան, որևէ նոր բան չկա, և Սերժ Սարգսյանի բացակայությունը ընդամենը իրերի բնական դրվածքի վկայությունն է: Սերժ Սարգսյանը մասնակցում է միայն ԵՏՄ խորագրի ներքո հավաքներին, որովհետև այդ դեպքում չմասնակցելը ինչ-որ անսովոր բան կդիտվի: Այսինքն` Սերժ Սարգսյանը միայն արարողակարգերին է մասնակցում, քանի որ դրանից դուրս նա, ըստ էության, այդ միության հետ կապ չունի՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական:
Հայաստանն այդ միությունում ոչինչ է և պետք էր ընդամենը Ռուսաստանին` եվրաասոցիացիան տապալելու և Հայաստանն Արևմուտքի առաջ վարկաբեկելու համար, ցույց տալու համար, թե ով է տանտերը: Եվ սա նրան լիովին հաջողվեց, որովհետև իսկապես երևաց, թե ովքեր են տանտերերը Հայաստանում՝ իշխանությունները և այսպես կոչված` ոչ իշխանությունները, որոնք միասնաբար նվաստացրին Հայաստանը իրենց հնազանդ կապիտուլյացիայով: Ղազախստանն ու Բելառուսը ընդամենն անսացին Պուտինին, մի քիչ էլ թանկացրին իրենք իրենց և Պուտինից հնարավորը կորզեցին Հայաստանի, այսպես ասած, ֆորմալ անդամությունն ամրագրելու համար: Ահա սա էր, և վերջ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում