Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու դեպքերում էլ նույն ձեռագիրն է՝ բանդիտական խմբավորումների «ռազբորկա». «Հրապարակ»

Մարտ 10,2015 10:31

Այս օրերին հաճախ են զուգահեռներ տարվում բերդի մոտ եւ 10 տարի առաջ «Տեցի կռուգում»՝ Արցախի եւ Արին Բերդ փողոցների խաչմերուկում հնչած կրակոցների միջեւ։ Երկու դեպքերում էլ նույն ձեռագիրն է՝ բանդիտական խմբավորումների «ռազբորկա», փոխհրաձգություն։

Երկուսն էլ առնչվում են պաշտոնյաների եւ օլիգարխների մերձավորներին եւ թիկնապահներին։

Երկուսն էլ տղայական կռվից սկսվեցին։ Բերդի մոտ կատարվածը «քֆուրն ու դրա հետեւանքը» շարքից էր, իսկ «Տեցի կռուգինը»՝ գծատերերի միջեւ անհամաձայնության արդյունք։ Այդ օրը սպանված Մհեր Տեր-Հարությունյանի անունը, ըստ տարածված տվյալների, 110 համարի գծին էր առնչվում։

Երկու արյունալի դեպքերում էլ ավտոմատներ էին գործադրվել, եւ մի արսենալ զենք էր հայտնաբերվել։

Նույնիսկ թվագրումն է նման՝ «Տեցի կռուգի» ռազբորկան փետրվարի 4-ին էր, իսկ Նուբարաշենինը՝ մարտի 4-ին։

Զոհերին եւ տուժողներին հասցված բազմակի վնասվածքները երկու դեպքերում էլ վկայում են անպատժելիության մեջ վստահ լինելու մասին։ Երկու դեպքում էլ դեպքի վայրի ընտրությունը պատահական չէ. բերդը հանցագործ աշխարհի դատաստանն իրագործելու ամենահարմար վայրն է, իսկ «Տեցի կռուգում» պարբերաբար ռազբորկաներ են տեղի ունենում, բերման են ենթարկվում մարդիկ, հարցեր են լուծվում, փողեր են ստանում եւ այլն։ Փետրվարի 4-ին այստեղ երկաթուղայինների գծերի «հախուհաշիվ» էր տրվում։ Կա եւս մի ընդհանրություն։ Երկու դեպքերի հետ կապված էլ անմիջապես նույն անձանց անունները շոշափվեցին՝ անմիջական գործող անձ Լյովիկ Ղազարյանի, ով «Տեցի կռուգի» գործով անցնող 10 անձանցից էր, օլիգարխներ՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ Գագիկ Բեգլարյանի, ինչպես ևաեւ որոշ հեղինակությունների եւ «օրենքով գող» Պզեի, որը նշվում է Օշականցի Գեւորիկին եւ Երրորդմասցուն հաշտեցնողների շարքում եւ Լյովիկի ազգականն է։

Նույնիսկ խմբավորումների աշխարհագրությունն է նույնը՝ Էրեբունի եւ Երրորդ մաս։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031