Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսում է քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման նոր նախաձեռնություն: Նպատակը հանրային հաշվետվության տեսքով համակարգված ինֆորմացիայի տրամադրումն է, ինչը տարածված է էլեկտրոնային կառավարման բարձր մակարդակ ունեցող երկրներում:
Այսուհետ պարբերաբար «Օրվա փաստը» խորագրի ներքո կտրամադրվեն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները հաշվետվության տեսքով ներկայացնող ինֆոգրաֆիկաներ:
Երևանի քաղաքապետարան