Ս. թ. փետրվարի 25-ից մարտի 2-ը, Սանկտ-Պետերբուրգում կայացել է «Ճանապարհ դեպի աստղեր» էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթը:
Մրցույթին հանդես է եկել 15 երկրի` 120 մասնակից:
Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Տիգրան Կարապետյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներ և տարբեր տարիքային խմբերում արժանացել մրցանակների` Սարո Գրիգորյան /1-ին մրցանակ/, Անի Սարգսյան /2-րդ մրցանակ/:
Հայ պատվիրակները անվանական հրավերներ են ստացել նաև մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոների:
ՀՀ մշակույթի նախարարություն