Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյան. «ՌԴ-ում Հայաստանի քաղաքացու համար հարմարավետ իրավիճակ է ստեղծվում»

Մարտ 09,2015 20:14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքը:

Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանի տարածքում ժամանակավոր գտնվող Ռուսաստանի քաղաքացիները եւ Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվող Հայաստանի քաղաքացիները ազատվում են 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու պարտավորությունից:

Այս կապակցությամբ Aravot.am-ը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ: Նա նշեց, որ այդ վավերացումը չի կարող ազդել Ռուսաստան Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հոսքի աճի վրա. «Ուղղակի այդ համաձայնագիրն ասում է՝ եթե առաջ այդ մարդիկ 30 օրվա ընթացքում պետք է հաշվառման կանգնեին, հիմա նրանց ավելի երկար ժամանակ է տրվում: Մեր քաղաքացու համար ավելի հարմարավետ իրավիճակ է ստեղծվում. ինքը բացի այդ հաշվառումից ուրիշ գործեր ուներ անելու եւ այդ օրերի ընթացքում նրա մոտ լարվածություն կառաջանար»:

Aravot.am-ի հարցին, թե այս համաձայնագրից հետո նա հնարավո՞ր ՝է համարում, որ Ռուսաստանի քաղաքացիները հոսքը Հայաստան ավելանա, Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Ուղղակի ե՛ւ ռուսների համար, ե՛ւ հայերի համար սկզբնական շրջանում փոխադարձ այցելությունները դյուրին կլինեն: Չեմ կարող ասել, թե դա ինչին կնպաստի: Կապել դա տուրիստական կամ աշխատանքային միգրանտների հոսքի հետ տեղին չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031