«Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Աշոտ Կարապետյանի» գործը հետաքննող քննիչը ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանին Երեւան է հրավիրել՝ դատաբժշկական փորձաքննություն անցնելու համար:
Հիշեցնենք՝ Գրիշա Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 23-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Ոստիկանությունում նրան ծեծի էին ենթարկել, իսկ հաջորդ օրը անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատության են ենթարկել։ Գրիշա Վիրաբյանը այժմ բնակվում է Բելգիայում, այնտեղ ունի քաղաքական փախստականի կարգավիճակ:
Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում Գրիշա Վիրաբյանը նշեց, որ չնայած որոշ դժվարությունների՝ անպայման գալու է Երեւան. «Առանց Բելգիայի գիտության եւ թույլտվության Հայաստան գալու իրավունք չունեմ: Ցանկացած երկիր ազատ գնալու, նույնիսկ մշտական ապրելու իրավունք ունեմ նաեւ նույն կարգավիճակով, իհարկե՛, այն երկրներ, որոնք ստորագրել են Ժնեւի կոնվենցիան, բացի Հայաստանից. դա արգելվում է անվտանգության նկատառումներով»:
Անդրադառնալով մինչեւ այս գործի քննությանը՝ նա հայտարարեց, որ Հայաստանում արդարադատություն չկա. «Այն ծառայում է իշխող կլաններին ու զոռբաներին ու բնական է, որ իրենք չէին կարող հանգիստ ընդունել իրենց սխալը ու միշտ պետք է դիմադրեն: Միայն այն փաստը,որ Եվրոդատարանի վճռից հետո,երբ Հայաստանին բողոքարկելու ժամանակ էր տված, դրա փոխարեն իրենք Աշոտ Կարապետյանին ավելի բարձր պաշտոնի նշանակեցին ու դեռ Գասպարյան Վովան էլ լրագրողների մոտ հրապարակային կասկած հայտնեց Եվրոդատարանի արդար լինելու կապակցությամբ ու ասաց, որ ինքը գիտի, թե ինչ պայմաններում է վճիռ կայացվել: Նա երեւի չէր կարդացել որ Եվրոդատարանի մեր դատավոր Գուլումյանը մի առիթով ասել էր, որ լսումների ընթացքում ինքը որպես դատավոր այդ գործից ամաչում էր»:
Կարդացեք նաև
Հարցին, թե գործի քննությունից պարոն Վիրաբյանը որեւէ սպասելիք ունի՞, նա պատասխանեց, որ ինքն այդ սկզբունքով չի առաջնորդվում. «Ես վաղուց արդեն շարժվում եմ իմ սկզբունքով ու համոզմունքով, որ պարտավոր եմ հաղթել»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է հաղթել, երբ արդարադատություն չկա, Գրիշա Վիրաբյանն ասաց. «2004 թվականին էլ չէին հավատում, որ կհաղթեմ, բայց հաղթեցի ու հիմա էլ համառությամբ եւ ուղղամտությամբ կհասնեմ հաղթանակի: Գործը գտնվում է Եվրամիության նախարարների կոմիտեի հսկողության տակ, իրենք կանգնած են փաստի առաջ՝ կա՛մ պետք է ընդունեն, որ կա օրենքի խախտում, կա՛մ նոր կեղծիքների դիմեն: Հիմա, այս պահին իմ գործով ցանկացած կեղծիք իշխանության համար խիստ հետեւանքներ կունենա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Առանց Բելգիայի … թույլտվության Հայաստան գալու իրավունք չունեմ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/03/09/549609/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
ինչ խղճուկ կյանք ա