Aravot.am-ի տեղեկություններով, շատ ԲՀԿ-ականներ այս օրերին լքում են կուսակցությունը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դրդմամբ: Վերջինս, հիշեցնենք, հավակնում էր, գլխավորել ԲՀԿ-ն: Սակայն, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած հայտնի հանդիպումից հետո, որոշում էր կայացվել, որ ԲՀԿ-ն պիտի ղեկավարի Նաիրա Զոհրաբյանը:
Շրջանառվող լուրերի համաձայն, Աբրահամ Մանուկյանն էլ գործում է Գագիկ Ծառուկյանի «հրահանգով»: Աբրահամ Մանուկյանը, հիշեցնենք, համարվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմներից: Aravot.am-ը փորձեց այս ամենի մասին մեկնաբանություններ ստանալ Աբրահամ Մանուկյանից: Վերջինս, սակայն, այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:
Ի դեպ, նախօրերին էլ միջադեպ էր եղել Աբրահամ Մանուկյանի եւ ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանի միջեւ: ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանն օրերս դուրս էր հրավիրվել ԲՀԿ այլեւս նախկին գրասենյակից: Մեր տեղեկություններով, Ռուբեն Մանուկյանին Աբրահամ Մանուկյանն ասել է՝ դուրս արի գնա քո ԲՀԿ-ն:
Գագիկ Ծառուկյանի հետ ու շուրջ կատարվածից հետո, ասում են, անհարթություններ են առաջացել Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններում: Վերջինս, հավանաբար, չի կարողանում «կուլ տալ» վարչապետ-խնամու հրապարակային հայտարարությունը՝ «բամփելու» մասով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս 2-ն էլ հանգիստ պիտի թողնեն հայ ազգին: