Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը հաստատել է Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքներում քաղաքացիների գրանցման կարգի պարզեցման օրենքը

Մարտ 09,2015 17:57
drosh

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքը:

Ռուսաստանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ օրենքը ընդունվել է Պետական Դումայի կողմից փետրվարի 20-ին եւ փետրվարի 25-ին հաստատվել է Դաշնային Խորհրդի կողմից: 2014 թվականի հուլիսի 11-ին Սոչիում ստորագրված համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում եւ Ռուսաստանում բնակվելու համար:

Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները միմյանց երկրներ ժամանելուց հետո ազատվում են 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու պարտավորությունից: 30 օրը լրանալուց հետո, նրանք պարտավոր են իրավասու մարմիններում գրանցվել՝ այդ երկրի օրենսդրությանը համապատասխան:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031