ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Հանրապետության կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը: Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում “Հայ եկեղեցու պատմություն” առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման հայկական փորձով: Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ներկայացնելով ՀՀ պետական կրթական ծրագրում “Հայ եկեղեցու պատմություն” առարկայի ներդրման գործընթացը ՝ շեշտել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում :
Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայի դասավանդման մեթոդական խնդիրների մշակմանն առնչվող մի շարք մասնագիտական հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն