ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը Հանրապետական է հեռավոր 1997 թվականից, երբ այդ կուսակցությունը իշխանական «Հանրապետություն» դաշինքի անդամ էր. «Ես ինքս եմ ստեղծել Սյունիքի մարզում, մարզկենտրոնում այդ կուսակցությունը»։
Այս մարդն իրեն միշտ հիշում է ընդդիմության դեմ պայքարում։ Չի էլ զարմանում, որ 1990 թվականից ստեղծված Հանրապետականը Հայաստանի անկախ պատմության մեջ երբեւէ ընդդիմություն չի եղել. «Հանրապետականը ինչպե՞ս կարող է ընդդիմություն եղած լինել, երբ որ միշտ իշխանության է եղել»։
Նույնիսկ ՀՀԿ եւ Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջերում է բացակայում Էդվարդ Շարմազանովի ՀՀԿ-ին անդամակցելու տարեթիվը։ Բայց այս մարդը հիշում է, որ ՀՀԿ-ն ընդդիմություն եղել է. «Մենք ընդդիմություն ենք եղել երկրի ներսում»։
ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը գիտակցում է, որ 90-ականներին Հանրապետականը պատերազմ ավարտելու հարց ուներ։ Եվ ընդհանրապես Հանրապետականի խնդիրը երբեք էլ ընդդիմադիր լինելու խնդիր չի դրել իր առջեւ. «Հանրապետականը իր խնդիրը ի սկզբանե ունեցել է անկախության խնդիր պետության, ազգապաշտպանության խնդիր»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ