Ֆուտբոլը երկրպագուին երբեմն կարող է «խելագարության» հասցնել:
«Ատլետիկի» եւ «Ռեալի» հանդիպմանը, որում բասկերը հաղթեցին 1:0 հաշվով, իսկ Ռոնալդուն տանտերերի դարպասի ուղղությամբ ըստ էության ոչ մի հարված չկատարեց, «Ատլետիկի» մի ֆուտբոլասեր խաղադաշտում պարզել է մի պաստառ, որի վրա գրել էր. «Կրիշտիանու: Ես իմ ընկերուհուն քեզ կտամ, եթե դու ինձ քո մարզաշապիկը տաս»:
Պորտուգալացին այդ կատակը նկատել է նախավարժանքի ժամանակ ու իր թիմակից Մարսելոյի հետ միասին մի լավ ծիծաղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` telegraph.co.uk-ի