ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը
16:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ
ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման
և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն