Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի ձորակում հայտնաբերված 1981թ. ծնված Սամվել Հակոբյանն ու Փոքրաշենի ճանապարհին մահացած վիճակում հայտնաբերված Քրիստ Վարդանյանը ընկերներ են:
Ըստ դատախազի՝ նախաքննական մարմինը ուսումնասիրում է այն տեղեկությունը, թե արդյոք կապ կա՞ այս երկու անձանց սպանության միջեւ: Դատախազի տեղեկացնելով՝ իրենք որոշակի տեղեկատվություն են ստացել այն մասին, որ Սամվել Հակոբյանը Քրիստ Վարդանյանի սպանությունից առաջ միմյանց հետ տեսնվել են: «Այս տեղեկատվությունը դեռեւս իրացման փուլում է, ճշտվում է»,- ասաց դատախազը:
Այն հարցին, թե Քրիստ Վարդանյանը ունի՞ քրեական անցյալ, դատախազը պատասխանեց՝ այո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Որ ուզենանք Գյումրիում կնկարահանենք <> սերիալի շարունակությունը, ու դրա համար պարտադիր չէ տաղանդավոր ռեժիսոր լինել, ուղղակի իրական դեպքերը պետք է արձանագրել, բայց վախենում եմ չհասցնենք տեղի ունեցածը նկարահանել էնքան , որ իրադարձությունները արագ են զարգանում…..
Շարունակում եմ զարմանալ թե մշակութային քաղաք Գյումրիում ինչ <> է
ձևավորվում….