Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են իշխանավորները գնացել Երրորդմասցի Լյովիկի թաղմանը. «Եթե թաղի տղա են, իրար ճանաչում են, չգնա՞ն»

Մարտ 09,2015 14:15

Քրեական աշխարհում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ կապված՝ այսօր «Հայելի» ակումբում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ցանկացած երկրում հանցագործություն կա: Եթե հանցագործների դեմ ուզում ենք պայքարել, ապա պետք է ճնշենք ողջ հատվածը: Այդ երիտասարդներին գնդակահարեցին արդարադատության նախարարության ուղիղ դիմաց: Քիլլերը միշտ դիրքավորում է ընտրում, իր կրակային գիծը, որպեսզի հանգիստ գնա: Քիլլերը ուսումնասիրում է քամու ուղղությունը, տեսախցիկների առկայությունը: Բայց մեր այս քիլլերները թքած ունեին դրա վրա, եկան ու գնդակահարեցին ուղիղ արդարադատության նախարարության շենքի մոտ: Իհարկե, կգտնվեն նրանք միանշանակ: Բայց կարող է դատեն էլ, մի քանի օր հետո լինեն ազատության մեջ»:

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքերով՝ ամեն մի միջադեպ կարող են կապել քաղաքականության հետ:. «Սիրելի բարեկամներ, եկեք հարգենք Սահմանադրությունը եւ անմեղության կանխավարկածը: Մենք, առանց ուսումնասիրելու եւ առանց փաստեր ունենալու՝ չենք կարող անուններ ասել, անուններ ես չեմ տա»: Նա վստահեցրեց, որ մեղավորները, ովքեր էլ լինեն, կպատժվեն:

Հարցին, Գուրգեն Արսենյանը, Գագիկ Բեգլարյանը մասնակցում էին այդ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների՝ քրեական տարրերի՝ Երրորդմասցի Լյովիկի թաղմանը, սա չի՞ նշանակում, որ նրանք կապված են այդ աշխարհի հետ՝ Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Եթե թաղի մարդիկ են, ճանաչում են իրար, եթե թաղմանը գնում են, ուրեմն անպայման պիտի կապված լինեն հանցագործ աշխարհի հե՞տ: Սա կենցաղային խնդիր է»:

Գուրգեն Եղիազարյանը համաձայնեց. «Մենք հայ ենք, գնացել է թաղմանը: Ես մոտավոր գիտեմ, թե ինչի են դա ասում, այդ սեւ նետն ուր է ուղղված: Հազար տեսակ նրբություն կա, հարս կա, բարեկամ կա, երբ մարդը չի կարող չգնալ թաղմանը»:

Խոսելով Հիմնադիր խորհրդարանի՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ժիրայր Սեֆիլյանի հետ չէր կարելի նման կերպ վարվել՝ Արցախի հերոսի հետ: Ես նրա գաղափարները չեմ կիսում, ինքը ԵՄ է ասում, չեմ կիսում իր կարծիքը, բայց չէր կարելի նրա հետ նման կերպ վարվել: Ես Ֆելիքս Ցոլակյանի մասին բավականին լավ կարծիքի էի, բայց իր մարզում Սեֆիլյանին դիմավորում են հանցագործ խմբավորումներ, երբ մարզպետը անվտանգության գեներալ է: Փոխոստիկանապետը, եթե թուրքերը տանկերով մտել էին Գյումրի եւ մարտեր էին ընթանում, դրա համար ասաց, որ պարոն Սեֆիլյան, մենք ձեր անվտանգության համար երաշխավոր չենք, եթե մտնեք քաղաք՝ դա ուրիշ հարց է, բայց եթե չկար նման բան, ուրեմն թող փոխոստիկանապետը բարի լինի ուսադիրները հանձնի ու գնա իրենց տուն, որովհետեւ նա պարտավոր է, մենք նրան դրա համար ենք փող տալիս, որ նա պաշտպանի բոլորի, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիր Ժիրոյի անվտանգությունը»:

Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ Գյումրիում նախ Սեֆիլյանին կանգնեցրել են հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ:

Մկրտիչ Մինասյանն ասաց. «Ես կասկածում եմ, որ նման բան կարող է լինի»:

Նա խոստացավ, որ կզբաղվեն այդ հարցով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ներսես says:

    Ժիրայր Սեֆիլյանը և Հիմնադիր Խորհրդարանը, բազմիցս հայտարարել են, որ կողմ չեն ինչպես ԵՏՄ֊ին, այնպես էլ ԵՄ֊ին։

  2. Geim says:

    Երբ ինչ որ բան գրում եք`, հետո գոնե մեկ անգամ ընթերցեք: Շումերական գիր չէ ձեր գրածը, որ դիմենք վերծանության արվեստին:
    Ասելիքս այն է` գրեք այնպես, որ մտքերը միմյանց հետ շաղկապված լինեն, կամ, ավելի ճիշտ կլինի ոչինչ չգրել, քան իրականությունը անիմաստ ձևերով խեղաթյուրելն ու խորհրդավորության շղարշով պատելը:
    Կներեք:

  3. Ռազմիկ Էվոյան says:

    ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանն արդյո՞ք այդքան անտեղյակ է Հիմնադիր խորհրդարանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունից, թե՞ դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածում: Ժիրայր Սեֆիլյանն ամեն անգամ հիշեցնում է Արտաքին քաղաքական վեկտորների Հայաստանակենտրոն ուղղվածության մասին, ոչ մի վերպետական միության մեջ չմտնելու մասին: Բոլոր մեծ կամ փոքր պետությունների, ժողովուրդների հետ (այդ թվում ռուս ժողովրդի հետ) փոխադարձ հարգանքի և հավասար, փոխշահավետ միջազգային տնտեսական-քաղաքական հարաբերություններ վարելը Նոր Հայաստանի կարևոր դիրքորոշումն է:

  4. մոսո says:

    = Գյումրիում նախ Սեֆիլյանին կանգնեցրել են հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ =
    Հանցագործ աշխարհին Ժիրոն որեէ ձեւով չպիտի հետաքրքրի՝ համաձայն իրենց կոդեքսի:
    Իրականում այդ ,,աշխարհ,, կոչվածը ծառայության մեջ է ու ,,զակազներ,, է կատարում: Այսինքն նրանք ,,փչացվածներ,, են, դրա համար էլ պատրաստ են անգամ իրենց եղբորը մորթելու, որովհետեւ նորից բանտ ընկնելուց սարսափում են: Գ. Եղիազարյանը պիտի սա լավ իմանար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031