Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ կեղծ երդումների և գողական բարքերի մասին

Մարտ 09,2015 14:20

«Անցյալ տարի բանակում միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով մահվան ելքով հանցագործությունները գրեթե վաթսուն տոկոսով նվազել են»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից «Հայկյան» մրցանակի հանձնման արարողությանը: Նախարարին «Հայկյան» մրցանակ շնորհվեց «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ» անվանակարգում:

Հետաքրքրվեցինք՝ ՀՀ պաշտպանության նախարարության՝ արատավոր բարքերի դեմ պայքարի արդյունքները, պարոն նախարարը պատասխանեց. «2014-ից սկսել ենք իրականացնել «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Մեր ամրոցում` մեր օրենքներով կամ միասնական պայքար արատավոր բարքերի դեմ» ծրագիրը: Բանակում, նաև քաղաքացիական հասարակության մեջ հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններում փոխադարձ հանդուրժողականության բացակայությունն է: Հիմնական պատճառը փողոցային, գողական բարքերն ու մականուններն են, հայհոյանքների տակ կեղծ երդումները, որոնք երիտասարդների մոտ առաջացնում են անհանդուրժողականություն, ինչը վերածվում է ծեծկռտուքի և հանցագոծության»:

Սեյրան Օհանյանը նշեց, թե համագործակցում են ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կառույցների, այնպես էլ կրթական հաստատությունների հետ: Նախարարը նկատեց նաև, թե իրենց պայքարի արդյունքները դեռ լիովին տեսանելի չեն, քանի որ կրթական հաստատությունների այն երիտասարդները, որոնց հետ աշխատանք է տարել, դեռ չեն զորակոչվել բանակ:

Սեյրան Օհանյանը նաև տեղեկացրեց, որ բարձրացնում են հրամանատարների պատասխանատվությունը. «Եթե պահանջում ես քաղաքացիներից, քաղհասարակության կազմակերպություններից, ապա վաղը իրենք կարող են պահանջել նույնը մեզնից: Մեր հրամանատարների պատասխանատվությունը բարձրացնելով` փորձում ենք բանակը դարձնել վերջին զտիչ կառույցը, որտեղ մարդիկ վերջնականում ձևավորվում են և դառնում ՀՀ լիարժեք քաղաքացիներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դա փաստ է, որ հայկական բանակում (դեռ) գողական բարքեր կան: Ես առաջարկում եմ Հայաստանում ստեղծել անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:

  2. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Հայկական բանակում նորմալ հարաբերություններ կհաստատվեն միայն այն դեպքում, երբ նախագահի, մինիստրների էրեխեքը բանակում կմեռնեն ու վերոհիշյալ չինովնիկները իրենց ձեռով կթաղեն իրենց էրեխեքին: Ուրիշ վարյանտ չկա, ուրիշ խաղ չկա, ախխխպերներ:
    Իսկ առայժմ կեցցե Հայաստանի Խաչագողային հանրապետությունը, ուռա՛՜՜՜….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031