Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստան փառատոնի գնալու համար գումարները յուրացրել են

Մարտ 09,2015 13:34

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Նաիրա Բադալյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրողը նրա համար պահանջեց 2,5 տարվա ազատազրկում, նաեւ նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճից. նրա նկատմամբ մինչ օրս խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ տուժողների մեջ էր Սարգիս Հացպանյանը, նրա կինը՝ Հասմիկ Պողոսյանը, Սոֆիկ Մովսիսյանը, Անուշ Սարգսյանը… թվով 7-ը, որոնց երեխաներին 2014թ. հուլիսին Հունաստան՝ կիթառի փառատոնի մասնակցելու համար ամբաստանյալ տիկինը գումարներ էր հավաքել՝ 2 մլն 155 հազար դրամին համարժեք, սակայն երեխաները փառատոնին չէին մասնակցել, քանի որ գումարները յուրացվել էր:

Նախաքննության ժամանակ Նաիրա Բադալյանն իրեն մեղավոր էր ճանաչել, իսկ դատաքննության ժամանակ, ըստ մեղադրողի, նա հայտնել էր, թե գումարը տվել է իր մոր ազգականին, որը խոստացել էր 2 օրվա ընթացքում տալ, սակայն չի կարողացել գումարները Մանկական ֆիլհարմոնիայի հաշվին մուտքագրել: Ըստ մեղադրողի՝ Մանկական ֆիլհարմոնիայի տնօրեն Սարգիս Մարգարյանը, ինչպես նաեւ տնօրենը, ցուցմունք էին տվել, որ նման բան չկա, իսկ ամբաստանյալը հետագայում ասել էր, թե հետաքննիչն է իրեն ուղղորդել, որ նման ցուցմունք տա:

Տուժող Անուշ Սարգսյանը դատարանին հարցրեց, թե ունի՞ քաղհայցով դիմելու իրավունք, իսկ մյուս տուժողն էլ՝ Հասմիկ Պողոսյանը, ասաց, որ եթե ամբաստանյալին 1 շաբաթ ժամանակ է պետք փոխհատուցելու համար, ապա իրենք ընդառաջ կգնան:

Ուշադրության է արժանի այն, որ 7 տուժողներն էլ չունեն ներկայացուցիչ, որը նրանց իրավական հարցերում կաջակցեր:

Մարտի 18-ին պաշտպանական ճառով հանդես կգա Նաիրա Բադալյանի պաշտպանը, նաեւ ինքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031