Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Հայտնում ենք մտահոգություն ՀՀ Կառավարության կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծման առնչությամբ

Մարտ 09,2015 13:21

2015թ. մարտի 6-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան չորս հասարակական կազմակերպություններ՝ «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրեցին ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը:

Նորաստեղծ դաշինքի հիմնադիր անդամները նպատակ ունեն արդիական և նշանակալի կարևորություն ունեցող բազմաբնույթ հիմնահարցերի շուրջ իրենց դիրքորոշումը բարձրաձայնել ՄԱԿ-ի շրջանակներում և ոչ միայն, ինչպես նաև քայլեր ձեռնարկել օրակարգային հիմնահարցերի ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների ներքո` օգտագործելով ժողովրդական դիվանագիտության կառուցակարգերը:

Դաշինքին կարող են միանալ միայն հայաստանյան այն հասարակական կազմակերպությունները, որոնք հետագայում կստանան ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ:

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինք

«Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպություն

Նախագահ Կարինե Դանիելյան

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն

Նախագահ Գևորգ Մանուկյան

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

Նախագահ Սվետլաննա Ասլանյան

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Նախագահ Կարեն Զադոյան

2015թ. մարտի 06

Ք. Երևան

 

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Կառավարության կողմից վերջերս ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին.

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը,

Վկայակոչելով Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան (UNCAC), որի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ապահովի կոռուպցիայի կանխարգելում իրականացնող մարմնի կամ, անհրաժեշտության դեպքում՝ մարմինների ձևավորում: Եվ ինչպես հստակեցնում է նույն հոդվածի 2-րդ մասի դրույթը, յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, նշված մարմնին կամ մարմիններին պետք է օժտի անհրաժեշտ ինքնուրույնությամբ, որպեսզի տվյալ մարմինը կամ մարմինները կարողանան իրենց գործառույթներն իրականացնել արդյունավետ և զերծ անհարկի ազդեցությունից:

Վերհիշելով Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությունը (2012թ. նոյեմբերի 27), որով երաշխավորվում են հիմնարար սկզբունքներ՝ նպատակաուղղված հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև Կուալա Լումպուրի հայտարարությունը (2013թ. հոկտեմբերի 22), որը հաստատում է հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, հակակոռուպցիոն նախագծման ու բովանդակության, հակակոռուպցիոն դիտորդման և գնահատման հիմնարար սկզբունքները.

Հայտնում ենք մեր մտահոգությունը ՀՀ Կառավարության կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծման՝ Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության, Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության դրույթներին և սկզբունքներին անհամապատասխանության մասին:

Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը.

Միավորել ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների ներուժը Հայաստանի Հանրապետությունում Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության, Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության դրույթներին և սկզբունքներին համապատասխան Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացված մարմին ստեղծելու ուղղությամբ:

 

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինք

2015թ. մարտի 06

Ք. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031