Ռուս ակտիվիստ Իլյա Յաշինը հարցազրույց է տվել BBC-ին այն բանից հետո, երբ չեչենական ծագում ունեցող Զաուր Դադաեւին եւ Անզոր Գուբաշեւին Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրանք առաջադրեցին, երեք հոգու էլ ձերբակալեցին: Յաշինը հերքել է այն կարծիքները, թե իսլամիստ ծայրահեղականներն են կանգնած սպանության հետեւում, քանի որ Նեմցովը նրանց չէր քննադատում:
Ըստ նրա՝ Նեմցովը վերջին շրջանում հարձակումներ էր իրականացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա կառավարության ուղղությամբ: Ուստի Յաշինը հավատում է, որ սպանողները Ռուսաստանում են եւ նույնիսկ կառավարությունում: Նա չի հավատում, որ Նեմցովին սպանողները ռուսներ չեն, իսկ սպանությունը որակում է «ահաբեկչության ակտ, բնակչությանը վախեցնելու համար»:
Ակտիվիստը ասում է, որ շատ կարեւոր է, որ սպանության կազմակերպիչները բռնվեն, քանի որ, եթե նրանք ազատության մեջ մնան, Նեմցովի սպանությունը վերջինը չի լինի:
Սպանության վայրը, Կրեմլի հենց աջ կողմում, նրան հանգեցրել են այն մտքին, որ սպանողները չէին կարող առանց իշխանությունների հովանավորության անել դա: Յաշինը նշել է նաեւ, որ այն բոլոր մարդիկ, որոնք վերջին տարիներին քննադատում էին Նեմցովին, պետք է հարցաքննվեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ