Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոռ Հակոբի» հաճախորդները կարող են եւ «քյառանալ»

Մարտ 09,2015 16:30

Վերջերս Թուրքիա այցելած տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների հայ ներկայացուցիչները եղան Ստամբուլի «Քոռ Հակոբ» ռեստորանում: Սրա հիմնադիր-սեփականատերը հայ է եղել, սակայն ռեստորանը լիովին թուրքական է՝ մասնավորապես, հնչող երաժշտությամբ:

Եվ վերջինիս ամենասարսափելի առանձնահատկությունն էր՝ երաժիշտները ականջի տակ նվագում էին այնքան, մինչեւ հաճախորդը փող էր տալիս:

Qor_Hakob-2

Ի դեպ, թուրքական «Ռադիկալ» թերթի մի խմբագիր նախկին այցերից մեկի ընթացքում հայկական խմբին պատմել էր, որ ծաղրելով թուրքական մամուլում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը անպայման «այսպես կոչված» համադրությամբ ներկայացնելը՝ գրել էին. «Այսպես կոչված «Քոռ Հակոբը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ ՆԱՅՋԸԼ ՇԱՐՓԻ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031