Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդիր ունի՞ Ռոբերտ Քոչարյանին հաճոյանալու»

Մարտ 09,2015 15:00

Լյուդմիլա Սարգսյանը՝ Քոչարյանին Մարտի 1-ի գործից «մաքրելու» մասին

Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ անդամները որպես Մարտի 1-ի պատասխանատու հնչեցրեցին միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը 7 տարի է՝ զբաղեցնում է այդ աթոռը»: Որպես Մարտի 1-ի պատասխանատու՝ հանրահավաքի ընթացքում ընդհանրապես չհիշատակվեց Ռոբերտ Քոչարյանը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան անդրադարձավ զուտ արտաքին հարաբերությունների մասով:
«Առավոտը» ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված դա, սա նոր քաղաքականությո՞ւն է Ռոբերտ Քոչարյանին «մաքրել» Մարտի 1-ի գործից: Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ում երբեւիցե տրամադրություն չի եղել Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվությունից ազատելու: Ես նման տրամադրություն երբեք չեմ տեսել: Համենայնդեպս, Մարտի 1-ի հանրահավաքը այն հանրահավաքը չէր, որտեղ բոլոր անունները պիտի հնչեին: Կարծում եմ, որ ամեն անգամ նույն բանը կրկնելն անիմաստ է: Ո՞վ չգիտի՝ ովքեր են Մարտի 1-ի պատասխանատուները»:

Մեր դիտարկմանը, որ Դավիթ Շահնազարյանն էլ կարծիք էր հայտնել, որ որոշ ուժերի կողմից իրականացվող շատ հստակ քաղաքականություն է իրականացվում՝ Ռոբերտ Քոչարյանին չկապել Մարտի 1-ի դեպքերի հետ, նրա անունը չհիշատակել՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքը միշտ հնչել է: Դավիթ Շահնազարյանը չգիտեմ՝ ինչ հիմքերով է նման բան ասում, բայց ես գիտեմ ՀԱԿ-ի տրամադրությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Դա գիտեմ հաստատ»:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ «Մենք երբեւիցե Ռոբերտ Քոչարյանի գովքով չենք զբաղվել, ու եթե հանկարծ մի պահ բաց ենք թողել նրա անունը հնչեցնել, ուրեմն մեղավո՞ր ենք»:

Մեր դիտարկմանը, որ դա Մարտի 1-ն էր եւ Մարտի 1-ին նվիրված հանրահավաք էր, որի ժամանակ խոսվեց ամեն ինչի մասին՝ բացի նրա պատասխանատվությունից, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդիր ունի՞ Ռոբերտ Քոչարյանին հաճոյանալու»:

Նա վստահեցրեց, որ Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանը կա ու կա, բայց հիմա գործող նախագահը Սերժ Սարգսյանն է:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031