Ուկրաինայի գլխավոր դատախազության ղեկավար Վիկտոր Շոկինը Բորիս Նեմցովի սպանության գլխավոր վկա Աննա Դուրիցկայայի կյանքը եւ առողջությունը պաշտպանելու նպատակով միջոցներ ձեռնարկելու հրաման է տվել:
Smidoza.info-ի տեղեկացմամբ՝ 2015 թվականի մարտի 5-ին Դուրիցկայան հայտնել է, որ անհայտ անձինք սպառնացել են իրեն վնաս հասցնել: Հետաքննության ընթացքը անձնական վերահսկողության տակ է վերցրել երկրի գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ատրճանակից չորս կրակոցներով սպանվել է ընդդիմադիր գործիչ, Յարոսլավլի քաղաքային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը:
Սպանությունից առաջ Բորիս Նեմցովը զբոսնում էր իր ընկերուհու՝ ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայի հետ, որն էլ սպանության գլխավոր վկան է: Օրերս նա վերադարձել է Ուկրաինա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ