Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Տեր-Պետրոսյանի ասածի մեջ կա քաղաքական սխալված գործչի ափսոսանք ու նախանձ»

Մարտ 09,2015 12:13

«Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ խնդիր է լուծում՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ քաղաքական հրապարակում մնալն է, կարծես թե էլ բան չկա փորձելու, ամեն ինչ փորձեց: Ինքն էլ է հասկանում, որ հասարակությանը կարճ ժամանակ պահում էին իշխանության հետ երկխոսությամբ, որի տապալումից հետո ՀԱԿ-ն ու Տեր-Պետրոսյանը հրապարակ նետեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Հիմա չկա այլեւս որեւէ բան, նախկին զինակիցների հետ անդառնալիորեն կամուրջները այրվել են, դա նա արեց Մարտի 1-ին: Պատահական չէ, որ նա ասաց, թե հրապարակ կգան ուժեր, որոնք Պուտինի հրաժարականը կրծքի տակ են պահում: Հիմա ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում կա վակուում, սուրբ տեղը ազատ չի մնում, ով ավելի ճարպիկ գտնվի, այդ տեղը կզբաղեցնի»,- այսօր «Հայելի» ակումբում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքին այսպես մեկնաբանեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ մենք սուվերեն պետություն ենք եւ այլ երկրի նախագահի հրաժարականը մեզ պետք որ չհուզի, ինչպես Տեր-Պետրոսյանին մտահոգել էր Պուտինի հրաժարականի պահանջը:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, արդեն երրորդ հանրահավաքն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարեւոր ուղերձներ է հղում Ռուսաստանին, որ խնդրում եմ՝ ինձ պահեք Ազատության հրապարակում:

Անուշ Սեդրակյանը հավելեց, որ վերջին հանրահավաքում մի ուղերձ էլ հղեց Սփյուռքին, ասելով, որ Ապրիլի 24-ին ընդառաջ չեն անելու որեւէ հանրահավաք, դրանով նա ակնկալում էր ռեսուրսներ ստանալ Սփյուռքից: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, ԲՀԿ-ից ռեսուրսներ ստանալու հնարավորությունը կորցրեց, հիմա մի տեղ պե՞տք է գտնի՝ ռեսուրսներ ստանալու:

Aravot.am-ի հարցին՝ Դուք ասացիք, որ Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը այրեց կամուրջները ընդդիմադիրների հետ, սակայն Լյուդմիլա Սարգսյանը վստահեցնում է, որ կամուրջները չեն այրվել, ընդհակառակը, Տեր Պետրոսյանը հասկացրեց, որ վերջացրեք, եկեք քարները փեշերից թափեք եւ մի ուղղություն վերցրեք քննադատությանը՝ միայն իշխանությանը՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Հնչեցվածն ամենեւին կոմպլիմենտ չէ, իր մեջ նաեւ քաղաքական մեղադրանք է պարունակում: Ո՞նց եք պատկերացնում միանալ մի մարդու հետ, ով քեզ վիրավորել է»:

Ըստ Անուշ Սեդրակյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածի մեջ կա քաղաքական սխալված գործչի ափսոսանք ու նախանձ. «Տեր-Պետրոսյանը խաղաթուղթ դրեց մի ուժի վրա, որը պարտվեց եւ հիմա իր մոտ ավելի հաջողակ ընդդիմության դեմ նախանձ կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Շնագայլերի խրաղճանք է սկսվել:Ցավում եմ,որ նրանց շարքերը համալրում են իմ կողմից հարգված անհատներ:Նեղացածների ակումբ են հիմնել:Ժամանակը ինչպես է փոխում մարդկանց?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031