Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից դանակահարություն Գյումրիում

Մարտ 09,2015 11:46

Ինչպես տեղեկանում ենք Գյումրու բժշկական կենտրոնի պաշտոնական կայքից, գիշերը ժամը 3-ի սահմաններում բժշկական կենտրոն են տեղափոխել 1992թ. ծնված Լեւոն Վահրամի Ժամակոչյանին, որը ստացել է աջ ազդրի վերին երրորդ առաջամիջյան մակերեսի, ինչպես նաեւ աջ ակնակապճի առջեւից ճակատի եւ ձախ վերին շրթունքի շրջանի փափուկ հյուսվածքի վնասվածք՝ հասցված սուր-ծակող գործիքով:

Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ այս միջադեպը եղել է հարսանիքի կերուխումի ժամանակ: Դեռեւս հայտնաբերված չէ այս երիտասարդին վնասած անձի ինքնությունը:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում պատրաստվում են նյութեր, արդեն իսկ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031