Լրահոս
Օրվա լրահոսը

Օծանելիք նվիրեք մարմնի հոտին համապատասխան

Մարտ 09,2015 11:30

Մարտի 8-ին կանանց հիմնականում նվիրում են ծաղիկներ, օծանելիք եւ այն ամենը, ինչ թելադրում է տղամարդու երեւակայությունը: Նվերը ուշադրության, սիրո նշան է, որով նվիրողը արտահայտում է իր ընկերական, շնորհակալական վերաբերմունքը: Ճաշակով ընտրված նվերը ոչ միայն ստացողին, այլեւ նվիրողին է հաճելի: Հեշտ չէ նվեր ընտրել, այն պահանջում է ոչ միայն դրամական միջոցներ, այլեւ ճաշակ: Եթե տղամարդիկ ուզում են օծանելիք գնել, բայց չեն կողմնորոշվել ինչ ընտրել, ապա պետք է հիշել, որ յուրաքանչյուր մարդ մարմնի ինքնատիպ հոտ ունի եւ օծանելիքի բույրը պետք է համապատասխանի դրան, բացի այդ, օծանելիքն ընտրում են՝ հարմարեցնելով արտաքինին եւ խառնվածքին: Ըստ մասնագետների, սպիտակամաշկ, նիհարիկ կնոջը սազում է թեթեւ ու նուրբ հոտով օծանելիք: Մուգ մաշկ ունեցող ու կրքոտ կնոջը կարող եք նվիրել փոքր-ինչ սուր հոտով օծանելիք, իսկ մարզական տեսքով կնոջը՝ թարմացնող բույրով: Գործարար կանանց խորհուրդ է տրվում օգտագործել ֆրանսիական հանրահայտ ընկերությունների օծանելիքներ, որոնք նրանց ավելի հմայիչ են դարձնում, ուստի նման կանանց համար օծանելիք գնելիս այս ամենը պետք է հաշվի առնել:

Օծանելիքից, ծաղիկներից բացի, կարող եք այլ հետաքրքիր իրեր էլ նվիրել:
Խորհուրդ չի տրվում նվիրել եփել-թափելու կամ տան մաքրության պարագաներ, ինչպես նաեւ՝ ոչ պիտանի նվերներ: Չի կարելի նվերը հանձնելիս շեշտել գինը եւ նկարագրել, թե որքա՜ն դժվարությամբ եք այն ձեռք բերել, կամ շատ էժանագին նվերներ նվիրել, որը ժլատության նշան է: Միայն էժանագինը չէ, որ չի կարելի նվիրել, շատ թանկարժեք իրեր նույնպես պետք չէ նվիրել, քանի որ դա կարող է անհարմար վիճակի մեջ դնել ստացողին, բացառություն են կազմում մտերիմներն ու հարազատները:

Տարբեր պատճառներով լինում են դեպքեր, երբ նվերը չեն ընդունում, որը պայմանավորված է նվիրողի անձով, բայց անհրաժեշտ է մերժումը եւս արդարացնել համապատասխան փաստարկներով, միաժամանակ շնորհակալություն հայտնել ուշադրության համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031