Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամները լվացեք օճառով

Մարտ 09,2015 11:00

Գեղեցիկ եւ հմայիչ ժպիտի համար նախ պետք է սպիտակ եւ գեղեցիկ ատամներ ունենալ: Միայն տարրական հիգիենային հետեւելով չէ, որ կարող եք ձեր երազած ատամներն ունենալ:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է  շաբաթական 3-4 անգամ ատամները լվանալ օճառով, որը սկզբնական շրջանում այդքան էլ հաճելի չէ, բայց հաշվի առնելով օգտակարությունը` պետք է մոռանալ տհաճության մասին: Օճառը ունի հականեխիչ հատկություն, ատամները պաշտպանում է կարիեսից, հեռացնում ատամնաքարը:

Ատամների ճերմակության եւ լնդերի ամրության համար խորհուրդ է տրվում օգտագործել սեղանի աղ: Լավագույն ախտահանիչ է համարվում ածուխը, որը, սակայն, պետք է քիչ օգտագործել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    կամ սա ապրիլմեկյան կատակ է, կամ ձեզանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, մարդկանց ինքնավնասման ուղղված սադրարնքներ տարածելու համար: ինչ է նշանակում ածուխ քսեք ատամներին ու մի բան էլ օճառով լվացեք: գիտեք, որ ատամ լվանալիս մարդ քսուկի մի մասն անպայման կուլ է տալի, ու ատամի քսուկ արտադրողները դա պետք է անպայման հաշվի առնեն: հիմա առաջարկում էք օրական մի քանի անգամ օճառ կուլ տան?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031