Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է Զաուր Դադաեւի՝ Ռուսաստանին նվիրվածության մասին: Հայտնում է Rozbalt.ru-ն: Հիշեցնենք, որ Զաուր Դադաեւը խոստովանել էր, որ Բորիս Նեմցովի սպանության մասնակիցներից է:
Բացի այդ՝ Կադիրովը անվանել է «խիզախ մարտիկ» սպանության մյուս կասկածյալին՝ Շավանովին, որը Գրոզնիում իր ձեռքում էր պայթեցրել նռնակը:
«Ես ճանաչում էի Զաուրին, որպես Ռուսաստանի իսկական հայրենասեր» ,- գրել է Կադիրովը «Ինսթագրամի» իր էջում՝ նշելով, որ նա ամենաանվախ եւ խիզախ զինվորականներից էր, որը ծառայում էր ռուսական Ներքին գործերի նախարարութան գումարտակներից մեկում, կոչումով լեյտենանտ էր: Հետո նա թվարկել է Դադաեւի կոչումների քանակը:
«Ես համոզված եմ, որ նա իսկապես անկեղծորեն նվիրված էր Ռուսաստանին, պատրաստ էր իր կյանքը տալ հայրենիքի փրկության համար»,- ասել է Չեչնիայի նախագահը, ավելացրել,- ամեն դեպում եթե դատարանը ընդունի Դադաեւի մեղքը, ապա նա մարդ է սպանել՝ գործելով ծանր հանցագործություն: Բայց ուզում եմ նորից մատնանշել, որ նա չէր կարող մի քայլ անգամ աներ իր պետության դեմ, որի համար շատ տարիներ վտանգում էր իր կյանքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ