Երուսաղեմում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Նայերը:
Հայաստանի ինը ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց ազգային հավաքականի առանցքային խաղացող Գաբրիել Սարգսյանը, որը 7,5 միավորով պայքարն ավարտեց 18-րդ հորիզոնականում: Մեր մյուս շախմատիստներից համեմատաբար հաջող հանդես եկան Ռոբերտ Հովհաննիսյանը (7,0 միավոր, 36-րդ տեղ) եւ Վլադիմիր Հակոբյանը (52-րդ տեղ՝ 6,5 միավորով):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ