Բասմանի դատարանը ձերբակալել է Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղարվող Զաուր Դադաեւին: Այս մասին հայլտնել է РБК-ն: Նրա մեղքը հաստատվում է իր խոստովանական ցուցմունքով, այդ մասին հայտարարել է դատավորը կալանքի որոշումն ընդունելու ժամանակ: Ինքը՝ Դադաեւը եւ իր պաշտպանը առարկել են կալանքի դեմ եւ խնդրել են այլ խափանման միջոց ընտրել, սակայն քննիչ Իգոր Կրասնովը դիմել է , որ մեղադրվողին ձերբակալեն մինչեւ քննության ավարտը՝ ապրիլի 28-ը: Դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դադաեւը Չեչնիայի Ներքին գործերի նախարարության «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալն է:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ