Լոնդոնում կայացել է Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների շախմատային հավաքականների հանդիպումը, որն ավարտվել է 4:4 հաշվով:
Օքսֆորդի Համալսարանի կազմում հաղթանակ տոնել է մեր հայրենակից Դավիթ Զաքարյանը (նկարում ձախից առաջինը), որը սեւերով պարտության է մատնել քեմբրիջցի Ժու Յանգ-Ֆանին:
Այս երկու համալսարանների միջեւ առաջին հանդիպումը կայացել է հետավոր 1873 թվականին: Այս ընթացքում անցկացվել է 133 մրցամարտ, որից 58-ում հաղթել է Քեմբրիջը, 53-ում՝ Օքսֆորդը, 22 դիմակայություն ավարտվել է ոչ-ոքի: Ընդհանուր հաշիվը 69:64 է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ