Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հնչած կրակոցների մասնակիցների թիվը ավելացավ ևս մեկով   

Մարտ 08,2015 18:16

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին  տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ժամը 6-ին  Գյումրու բժշկական կենտրոն է ներկայացել 1980 թվականի Ջանոյան Գագիկը, որը ստացել է  գանգուղեղային վնասվածք, դեմքի փափուկ  հյուսվածքների  սալջարդ: Վերջինս նույնպես Գյումրու  Արցախ թաղամասում հնչած կրակոցների մասնակից է, նրանց թիվը այսօր դարձավ 7:

Ըստ Արմեն Խաչատրյանի տվյալների, այս միջադեպի մասնակից Կնյազ Ղազարյանը ստացել է գանգուղեղային հրազենային- կոտորակային  բաց վնասվածք:  Վերջինիս եղբայրը՝ Գագիկ Ղազարյանը, ստացել է ձախ ուսահոդի շրջանի հրազենային –կոտորակային վնասվածք, անրակի կոտրվածք ու քերծվածքներ՝ գլխի գագաթային  և  ծոծրակային հատվածում:

Այս երկու եղբայրներին, ինչպես նաև Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանին՝ Կոկոլի Գագոյին, տեղափոխել են  Երևան  «Էրեբուն»-ի բժշկական կենտրոն: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, կապ հաստատելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, ճշտեց, որ նրան այս  պահին վիրահատում են:

Նշենք, որ Գագիկ Ղուկասյանը  ստացել է գանգի ոսկրերի բազմաբեկորային ներմղված կոտրվածք՝ ներուղեղային արյունազեղմամբ, ուղեղի սալջարդով:  Սմբատ Ղազարյանը՝ Կնյազ ու Գագիկ Ղազարյանների հայրը,  հետույքի շրջանում ծագած-կտրած  վնասվածք է  ստացել, 35-ամյա Վլադիմիր Հակոբյանը  ձախ գոտկային հատվածում  թափանցող  ծագած -կտրած վնասվածք , ինչպես նաև վնասվածք  ձախ ազդրի շրջանում: Համլետ Գևորգյանը, քերծվածքներ է  ստացել ճակատի հատվածում ու այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին երեկ ուշ ժամի Գյումրու Արցախ թաղամասի «Պեգաս» խանութի մոտ, միմյանց հետ հաշվեհարդար տեսնողները եղել են Ղազարյաններն ու Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանը՝ Կոկոլի Գագոն՝  իր որդիներով: 1980 թվականի Ջանոյան Գագիկ առավոտյան 6-ին է ներկայացել գանգուղեղային վնասվածք դեմքի փափուկ հյուսվածքների  սալջարդ;

Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` երկու եւ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031