Մինսկում ավարտվեց ազատ ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդի 45-րդ հուշամրցաշարը:
Գերազանց հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի անդամ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, որը դարձավ աշխարհի ուժեղագույն ըմբիշների մրցապայքարի իսկական հայտնությունը:
Վլադիմիրը նախնական գոտեմարտերում առավելության հասնելով ղրղզ եւ մոնղոլ մրցակիցների նկատմամբ՝ կիսաեզրափակչում մաքուր հաղթանակ տարավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլու նկատմամբ, ապա եզրափակչում 8:2 հաշվով պարտության մատնեց 2013 թ. աշխարհի չեմպիոն Բեկխան Գոյգերեեւին ու դարձավ հուշամրցաշարի հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ