Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ռուսական «РИА Новости»-ի գործակալությանը տված հարցազրույցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասյորը նշել է, որ «վերջին ժամանակներս քաղաքականությունում կանանց ներկայացվածությունը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի երկրների խորհրդարաններում ընտրված կանանց թիվը բարձրացել է»:
Նա ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն՝ որոշ երկրներում, ինչպես օրինակ Անդորրայում, խորհրդարանի 50%-ը տղամարդիկ են եւ 50% կանայք: «Դեռեւս կան երկրներ, որոնց խորհրդարաններում կանայք 30, 40% են կազմում (Շվեդիա, Ֆինլանդիա, Իսլանդիա եւ Իսպանիա)»:
ԵԽԽՎ-ի ղեկավարը նաեւ ասել է, որ այս դրական տվյալները չպետք է սքողեն այն փաստը, որ «Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում, օրինակ` Հայաստանում եւ Հունգարիայում կանանց ներկայացվածությունը խորհրդարաններում խիստ ցածր է (մոտավորապես 10%)»:
Բրասյորը հիշեցրել է, որ 2008 թվականից սկսած ԵԽԽՎ-ում գործում է մի օրենքը, որը պահանջում է կանանց եւ տղամարդկանց հավասար ներկայացվածություն: Նրա խոսքերով՝ այս պահանջը չկատարելը կարող է բերել ԵԽԽՎ նստաշրջաններում պատվիրակությունների լիազորությունների չվավերացման, ինչպես եղավ Իռլանդիայի եւ Մալթայի պատվիրակությունների հետ:
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտնել է, որ այժմ ԵԽԽՎ-ի 34%-ը կանայք են: «Որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ես կցանկանայի նշել, որ Եվրոպայի խորհրդի երկրներում ավելի ու ավելի շատ կանայք են զբաղեցնում ազգային խորհրդարանների ղեկավարների պաշտոնները: Դա վերաբերում է Ռուսաստանին, (որտեղ, ինչպես գիտենք, Դաշնային խորհրդը կին է ղեկավարում) Ավստրիային, Բուլղարիային, Իտալիային, Լատվիային, Լիտվային, Նիդերլանդներին, Պորտուգալիային եւ Սերբիային: Ես ինքնս ղեկավարում է Լյուքսեմբուրգի խորհրդարանը»,- նշել է նա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ