Մայիսյան գյուղի վարչական տարածքում, Քեթի տանող ճանապարհին հայտնաբերել են մոտ 50 տարեկան տղամարդու դի, որ ինքնությունը դեռ պարզված չէ: Շիրակի մարզային ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ վերջինս եղել է երկար եղունգներով, փնթի հագուստով , մուրացկանի տպավորություն է թողել,սակայն պարզված չէ ինքնությունը: Ոստիկանները դեռ աշխատում են տեղում: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ տեղեկացրեց, որ դեմքի վրա կան ծեծի, բռնության հետքեր, փորձագետները կտան համապատասխան եզրակացություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ