Գրոզնիի բնակիչը ոստիկանների ուղղությամբ նռնակ է նետել, եւ նաեւ իր վրա պահելով՝ իրեն պայթեցրել: «Ինտերֆաքսին» այս մասին հայտնել են երկրի իրավապահ մարմինները:
Ըստ աղբյուրի՝ դեպքը եղել է երեկ երեկոյան: «Գրոզնիի բնակիչը, որը կասկածվում էր Նեմցովի սպանության մեջ, շրջապատվել է ոստիկանության կողմից բազմահարկ շենքում»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ի պատասխան ոստիկանների՝ հանձնվելու պահանջի, կասկածյալը ոստիկանների կողմ է նետել ձեռքի նռնակը, եւ պայթյունի հետեւանքով ինքն էլ ստացել է վնասվածքներ եւ մահացել:
Աղբյուրը ավելացրել է, որ կասկածյալը ձեռքի նռնակներից մեկը իր ձեռքում է պայթեցրել: Ոստիկանների մեջ տուժածներ չկան:
Մահացածի ինքնությունը պարզվել է. նա այն նույն բնակարանի բնակիչն էր, որը ոստիկանությունը շրջապատել էր:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ