Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ Բորիս Նեմցովի սպանության գործով երկու հոգի է ձերբակալվել: Ըստ Gazeta.ru-ի՝ այժմ միայն նրանց անուններն են հայտնի. Անզոր Գուբաշեւ եւ Զաուր Դադաեւ:
Նրանց ձերբակալելու պահին տեղեկատվություն է տարածվել երկու այլ ձերբակալվածների մասին եւ, որոնք սպանության ենթադրյալ մասնակիցներ են: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Ինչպես լրատվամիջոցին հայտնել է Ինգուշեթիայի անվտանգության ծառայության քարտուղար Ալբերտ Բարախոեւը, ձերբակալվածներից մեկը Գուբաշեւի կրտսեր եղբայրն է:
Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ