Մարտի 8-ից 11-ը ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի 12-15մ/վրկ, լեռներում տեղ-տեղ հնարավոր է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց և դժվարանցանելի հատվածներ: Շրջաններում ճանապարհների դրության մասին օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար գործում է թեժ գիծ 010 56 25 33:
Երեւանում սպասվում է արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն անփոփոխ՝ գիշերը -2+1, ցերեկը +9+12, երեկոյան +2+4: