NEWS.am-ի տեղեկություններով՝ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել նաեւ Աժ նախկին պատգամավորներ Զոհրաբ Զոհրաբյանը եւ Նապոլեոն Ազիզյանը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Զոհրաբ Զոհրաբյանը («Արաբկիրցի Զորիկ») նշեց, որ հենց համագումարի օրն է դիմում գրել ԲՀԿ-ից դուրս գալու: Նա շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանից հետո իմաստ չկա մնալ այդ կուսակցությունում: Մեկ այլ կուսակցության անդամագրվելու նպատակ Զոհրաբ Զոհրաբյանը չունի: Նա նշեց, որ կշարունակի իրականացնել իր ծրագրերը, որոնք միտված են ժողովրդի կյանքը բարեկեցիկ դարձնելուն:
Իսկ թե ինչու նախկին պատգամավորը չմնաց արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ում, Զոհրաբ Զոհրաբյանն ասաց, որ ընդդիմադիր լինելով՝ ոչինչ չփոխվեց մեր կյանքում եւ ավելի լավ է իրականում գործերով ապացուցենք ժողովրդի հանդեպ տածած հարգանքը, սերը:
Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Նապոլեոն Ազիզյանը, եւս ԲՀկ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Ինձ Ծառուկյանն էր հրավիրել, Ծառուկյանը գնաց, ես էլ գնացի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Կարդացեք նաև
Հրապարակում ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: