Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հավը՝ միջերկրածովյան եղանակով

Մարտ 08,2015 12:30

Ժամանակին, հիշում եմ, ընդունված էր, որ մարտի 8-ին տղամարդիկ կանանց նվեր էին մատուցում՝ նրանց փոխարեն տարվա մեջ այդ մի օրը տան գործերն անելով՝ մաքրում էին տունը, լվանում էին ափսեները, սուրճ էին պատրաստում եւ ճաշ եփում: Չգիտեմ՝ այդ ավանդույթը որքանո՞վ է պահպանվել հիմա, սակայն անկախ նրանից, թե ո՞վ է պատրաստելու տոնական ընթրիքը, առաջարկում եմ այս գունեղ, շատ համեղ եւ տոնական եղանակով պատրաստված հավի բաղադրատոմսը:

Անհրաժեշտ մթերքները

Հավ- 1 կգ (կամ կարող եք վերցնել միայն հավի բուդ կամ կրծքամիս՝ ըստ ձեր նախասիրության)
Ձիթապտղի յուղ- 4-5 գդալ
Մածուն- 3 գդալ
Չորացրած հազրեվարդ կամ ուրց
Աղացած կարմիր պղպեղ
Սխտոր- 1 գլուխ
Կոճապղպեղ- 1 սմ երկարությամբ կտոր
Աղ- ըստ ճաշակի
Կարտոֆիլ- 6-7 հատ
Սոխ- 1-2 գլուխ
Պրաս (բուլղարական սոխ կամ лук порей)- 1 ճյուղ
Կարմիր թարմ պղպեղ- 2-3 հատ
Կիտրոն- 1-2 հատ
Ձիթապտուղ (ցանկալի է տարբեր գույների)- կես բաժակ
Կապար (каперсы)- 1 թեյի գդալ
Չերրի տեսակի լոլիկ-8-10 հատիկ

Պատրաստման եղանակը

Նախապես պատրաստեք հավը: Լավ լվացեք, կտրատեք: Աղ, կարմիր աղացած պղպեղ, 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, քերած սխտոր եւ քերած կոճապղպեղ, չորացրած հազրեվարդ կամ ուրց՝ այս բոլորը լցրեք հավի կտորների վրա, ավելացրեք նաեւ մածունը եւ լավ տրորեք, որ բոլոր կտորներին բաժին հասնեն համեմունքներից:

Թողեք մի քանի ժամ հանգստանա:

havik1

Կարող եք 2-4 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում եւ մինչեւ երկու օր՝ սառնարանում:

havik2

Մաքրեք, լվացեք եւ կտրատեք բանջարեղենը: Հրակայուն ամանի տակ մի քիչ ձիթապտղի յուղ լցրեք, վրան լցրեք կտրատած բանջարեղենը՝ բացի լոլիկից, ձիթապտուղները:

havik-3

havik4

Դրանց վրա աղ արեք, համեմեք աղացած պղպեղով եւ չորացրած կանաչիներով, դրեք հավի կտորները: Հավի կտորների վրա դրեք կտրատած կիտրոնը եւ լոլիկները: Դրեք 230-250 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ մեկ ժամով:

havik5

Ընթացքում պարբերաբար ստուգեք հավիկների եւ կարտոֆիլի պատրաստվածության աստիճանը: Եթե պատառաքաղը հանգիստ մտնում է հավի կտորի մեջ եւ միջից զուլալ սպիտակ հյութ է հոսում, ուրեմն պատրաստ է:

Այս ճաշատեսակի հետ մի բաժակ սառը չոր սպիտակ գինին շատ տեղին կլինի: Բարի ախորժակ:

havik6

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031