Հոլանդիայի Առնեմ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան Լիլիթ Մկրտչյանը վազող թիրախ 10 մետր (20+20 կրակոց) մրցաձեւում 11 մրցակիցների հետ պայքարում խոցելով 362 միավոր՝ 2-րդ տեղով անցել է կիսաեզրափակիչ, որտեղ 6:3 հաշվով հաղթելով ֆրանսուհի Ֆլորենս Լուիսին՝ մտել է եզրափակիչ: Այստեղ էլ Լիլիթը 6:4 հաշվով առավելության է հասել Եվրոպայի արդեն նախկին չեմպիոն Վերոնիկա Մայորի նկատմամբ եւ գրավել նրա տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ