Տալլինում (Էստոնիա) ընթացող գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս:
Աղջիկների մենասահքում Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո անցել է եզրափակիչ փուլ եւ կամավոր ծրագրի կատարումից հետո զբաղեցրել է 12-րդ տեղը: Նախնական փուլը հաղթահարել է նաեւ զուգապարերի Թինա Գարաբեդյան (Մոնրեալ, Կանադա)/Ալեքսանդր Լալիբերտե զույգը, որը վերջնահաշվարկում հանգրվանել 16-րդ հորիզոնականում:
Ասպարեզում մնացել է տղաների մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
2015 թ.-ի Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում (Ստոքհոլմ) մեր հայրենակից ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ գրավեց հոյակապ 13-րդ տեղը, որը Հայաստանի համար ամենաբարձր արդյունքն է մինչև հիմա: Շնորհավոր և մեր այս (դեռ 15-ամյա) տաղանդավոր հայրենակցուհուն ցանկանանք նոր ու ավելի բարձր նվաճումներ: