Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ «տեղեկատվական դիետա»

Մարտ 07,2015 21:37

Մարդիկ Մեծ պահքի ժամանակ հրաժարվում են ալկոհոլից՝ ուղեղը սթափ եւ պայծառ պահելու համար: Իրոք որ ալկոհոլի ազդեցության տակ աղավաղվում է սեփական անձի եւ իրականության գնահատականը՝ ինչ էլ ասեն խմիչքի նկատմամբ ոչ անտարբեր արվեստագետները: Բայց ուղեղն աղբից մաքրելու համար շատ ցանկալի է դիմել նաեւ մեկ այլ ինքնազսպման, որը հոգեբաններն անվանում են «տեղեկատվական դիետա»: «Եթե որոշ ժամանակով դուք ձեռնպահ մնաք լուրեր դիտելուց, լսելուց եւ կարդալուց, ապա շուտով կզգաք ձեր կյանքում լավատեսության եւ էներգիայի ներհոսք», – գրում էր ամերիկացի հոգեբան Սթիվ Չանդլերը դեռեւս 1990-ական թվականներին, երբ համացանցը դեռ նոր էր մտնում մարդկանց կյանք: Նա նկատի ուներ հիմնականում հեռուստատեսային լուրերը, բայց սոցիալական ցանցերը շատ ավելի հզոր աղբյուր են «մտավոր աղբի» եւ ժամանակի անիմաստ կորուստի:

«Ի՞նչ է, իրազեկ չլինենք երկրում եւ աշխարհում կատարվող իրադարձություններից», – կհարցնենք դուք: Խնդիրը հենց այն է, որ մենք մտնում ենք ֆեյսբուքի լրահոսի մեջ ու բութ տեսքով ուսումնասիրում ենք ուրիշների գրածներն ու նկարները՝ սովորաբար չհետապնդելով տեղեկատվություն ստանալու նպատակ: Մենք մխրճվում ենք բամբասանքների եւ խարդավանքների աշխարհ, որից ժամերով չենք կարողանում կտրվել՝ անընդհատ նորանոր շոկային չափաբաժիններ պահանջելով: Մարդկանց կախվածությունը համացանցից, ինձ թվում է, բթացնում է ուղեղը ոչ պակաս, քան ալկոհոլն եւ թմրանյութը:

Հետեւաբար, առաջարկում եմ սահմանել ժամեր եւ նույնիսկ օրեր, երբ մենք համացանցն ընդհանրապես եւ ֆեյսբուքը մասնավորապես ազատում ենք մեր ներկայությունից: Գրեք թղթի վրա եւ կպցրեք համակարգչի մոնիտորին՝ «ես այսօր համացանց չեմ մտնելու»: Հավատացնում եմ, խոստումը կատարելու դեպքում դուք հաջորդ օրը ձեզ շատ թարմ եւ առույգ կզգաք:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Մարդկության յուրաքանչյուր առաջընթացի քայլից հետո միշտ հայտնվում են մարդիկ, որոնք ասում են. «ինչքան լավ էր, հին բարի ժամանակներում»։
    (Անգլիայում, օրինակ, ժամանակին կոտրում էին առաջին ինդուստրալ հաստոցները…)։
    Սա, ընդհամենը, ճիչ է մարդու, որը ուզում է տեղեկատվական դաշտում մոնոպոլ դիրք ունենալ (կամ գոնե, «մրցակցել» գեղարվեստական խորհրդի կողմից հաստաված այլ ինֆորմացիայի աղբյուրների հետ)։
    Ֆեյսբուքում հիմարությունների քանակը փոքր չէ, բայց ձեր «ստեղծագործություններն» էլ, մեղմ ասած, աչքի չեն ընկնում տաղանդավորությամբ…
    Հետևեք ձեր իսկ խորհրդին, ոչինչ մի գրեք, մի հրապարակեք, հեռուստացույց մի նայեք,կարդացեք միայն գեղավեստական գրքեր …
    Ձեզ շատ ավելի լավ կզգաք…

    Ւմիջայլոց՝ ցիտատների մասին։ Կյանքի ցանկացած դեպքի համար, կարելի գտնել մի տաղանդավոր մարդ, որը ասել է ինչ որ բան տվյալ թեմայուվ, որը համապատասխանում է ձեր ցանկությանը… և առնվազն 2 ոչ պակաս տաղանդավոր, որոնք դրա մասին ասել են ճիշտ հակառակը… Այնպես որ, սպիտակ մարդկանցից բերված ցիտատները, կարող է, հմայիչ ազդեցություն ունենան Աֆրիկայում, բայց սպիտակ մարդկանց վրա չեն ազդում… Խոսեք միայն ձեր անունից, ապացուցեք միայն ձեր մտքերը և պաշտպանեք միայն ձեր անձնական տեսակետները…

  2. Աբո says:

    Արսենի հետ համամիտ եմ,ինձ նույնպես հետաքրքիր է մարդու անձնական կարծիքը, և ոչ թե ինչ է ասել ինչ որ մեկը հարյուր տարի առաջ:
    Ես դեմ եմ ամեն տեսակ դիետաներին:Ամեն բան պետք է (իհարկե չխախտելով տասը պատվիրանները) չափավոր օգտագործել և օգտվել,դրա համար մարդուն աստված սեփական դատողություն է տվել:
    Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ձեր խմբագրությունում աշխատող,բոլոր կանանց և աղջիկների Մարտի 8-ը :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031