Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Եթե հասարակությունը բերձորյան դեպքերը քննադատության ենթարկեր, գուցե նույնը Գյումրիում չկրկնվեր

Մարտ 07,2015 19:59

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ գողականները, առանց իշխանությունների ցանկության, չէին խոչընդոտի դեպի Գյումրի ավտոերթին

«Կատարվածը ավտոմեքենաների հրկիզման շարունակությունն է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության դեպի Գյումրի ավտոերթին, որը նույնպես խոչընդոտեցին, ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ ներքին համոզմունք ունի, որ բերձորյան դեպքերը եթե ոչ Հայաստանի իշխանությունների հանձնարարությամբ, ապա նրանց համաձայնությամբ են կատարվել: Նա համարում է, որ կատարվածի մեջ հասարակությունը իր բաժին մեղքն ունի. «Եթե մինչ այդ ե՛ւ հրկիզումների հետ կապված, ե՛ւ Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների հետ կապված հայ հասարակությունը, հատկապես՝ քաղաքական հիմնական ուժերը քննադատության ենթարկեին, գուցե հիմա Գյումրիում դա չկրկնվեր: Բայց եթե հիշում եք, ընդդիմադիր կամ այլընտրանքային հորջորջված քաղաքական ուժերը ոչ միայն չէին քննադատում տեղի ունեցածը, այլեւ կարծես թե նույնիսկ արդարացնում էին: Ավելին՝ շատ հասարակական, քաղաքական գործիչներ, երբ որ այդ դեպքի մասին խոսում էին, ասում էին՝ «Իհարկե՛, վատ բան է եղել, բռնությունը վատ բան է, բայց …» եւ սկսում էին քննադատել Ժիրայր Սեֆիլյանի խմբին, դրանով իսկ ուղղակի կամ անուղղակի արդարացնում էին այդ բռնությունը: Այդ ֆոնի վրա, երբ մի կողմից բռնություններն են, մյուս կողմից հասարակության կողմից այդ բռնությունների դեմ լուրջ արձագանք չկար, այլ ընդհակառակը՝ կար նաեւ աջակցություն իշխանություններին՝ ընդդիմադիր կոչվածների եւ չակերտավոր անկախ քաղաքական մեկնաբանների կողմից»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ գողականներն էլ են խոչընդոտել երթին՝ պարոն Իշխանյանն ասաց, որ նրանք առանց իշխանությունների ցանկության չեն խառնվի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    իսկ նկատի առե՞լ է թէ, իր լռությամբ, հասարակությունը ըստ էության իր հաւանությունն է որ յայտնեց, իր համաձայնությունը՝ Բերձորի միջադեպի նկատմամբ… զայն նկատելով որպես դժբախտաբար անխուսափելի հարկադրանք, պարտադիր ամոթ, յանուն տարրական եւ կենսական կարգ ու կանոնի… ինչպես որ այժմ ամեն մարդ աչքը առած է որ Ապրիլ 24-ի օրը, առավոտ կանուխ, այս փոքր խմբակը պարզապես ձերբակալվելու է, մինչեւ գիշեր, մինչեւ Հարիւրամյակի ոգեկոչման աւարտը. եւ արդեն ճիշտ այդ է որ ուզում են իրենք իսկ… որովհետեւ այդ ձեւով, նվազ կը խայտառակվեն, այլ նոյնիսկ կարող են մի քիչ «հերոսանալ», քան թէ եթէ ոգեկոչումը խանգարեն իրենց ծայրահեղ տղայությամբ

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Վայ, էլի՞: Ապրիլի 24-ի օ՛րը ի՞նչ կապ ունի: Խոսքը նրա մասին է,որ Հայաստանում սահմանադրական իրավունքներից արդեն օգտվել կարող են (միայն իշխանության «դաբրոն» ստացած) մի խումբ՝ իրե՛նց կլանը: Այսպիսի երկրին ո՞վ է հարգում:Այսպիսի երկրում ի՞նչ 100-ամյակ:

      • Թրավիս says:

        Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչումը չի սահմանափակվում Հայաստանով

        իսկ, ա՛լ աւելի վստահաբար եւ ապահովաբար՝ ան չի «պատկանում» իշխանության, ոչ ել որեւէ այլ քաղաքական խմբակցության

        եթէ անձիք, իրենց ներքին խաւարներում բանտարկված, իրենց անդարմանելի յուսահատության յանձնված եւ ինչ-որ մէկի կամ մյուսի դէմ ծայրագոյն ատելությամբ կուրացած՝ չեն կարող տեսնել, չեն հասկանում ասիկա, իսկապես ողորմելի է նրանց վիճակը

        մենք նաեւ աղոթելու ենք իրենց համար, այս օրը…

        • Թրավիս says:

          այդ օրը…

          • Լևոն says:

            Չե՞ք հոգնել ոգեկոչելուց։
            Հայաստանի անկախությունից 25 տարի անց զարգացած և վերաբնակեցված հայրենիք ստեղծելու փոխարեն՝ միայն խթանել ենք արտագաղթին։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031