Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի ընտանիքին իրոք սպառնացե՞լ էին

Մարտ 07,2015 16:52

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտնվել է պատանդի կարգավիճակում, նրա նկատմամբ ճնշումներ են եղել, նույնիսկ ընտանիքին են սպառնացել:

Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե Արամ Հարությունյանի հայտարարությունները արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց. «Նպատակահարմար չեմ գտնում պարոն Հարությունյանի հայտարարություններին անդրադառնալ, ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներից  եւ քաղաքականությունից դուրս գալու հետ կապված պարոն Ծառուկյանի որոշմանը, ապա այդ մասին պարոն Ծառուկյանի հայտարարությանը, որտեղ ինքը մեկնաբանել է քաղաքականությունից դուրս գալու իր շարժառիթները, ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հարցին, թե Արամ Հարությունյանը եւ Գագիկ Ծառուկյանը հանդիպե՞լ են, նա պատասխանեց, որ նման տեղեկության չի տիրապետում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031