Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդիկ գնահատում են կնոջ փոփոխվող ու զարգացող տեսակը». հոգեբան

Մարտ 07,2015 16:24

«Եթե կինն ուզում է երիտասարդ երևալ և պահպանել կազմվածքը, պետք է հետևի իր սննդակարգին: Մինչդեռ, այն, ինչ այսօր պատրաստում են հայ կանայք, թեև շատ համեղ է, բայց միշտ չէ, որ օգտակար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը՝ ընդգծելով, որ մեր մարմինը, մաշկը, մազերը, եղունգները կառուցվում են նրանից, ինչ մենք ուտում ենք: Եթե առողջ սնունդ ուտենք, դրանք էլ առողջ կլինեն:

Դիետոլոգ-էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս մեր ամենօրյա սննդակարգում պարտադիր ներառել միրգ, բանջարեղեն, ընդեղեն, ծովամթերք, լավ որակի և ճիշտ պատրաստված մսամթերք: «Պետք է հրաժարվել բարձր կալորիականությամբ սննդից: Հաճախ նույնիսկ այնքան կարևոր չէ՝ ինչ մթերք ենք օգտագործում, որքան կարևոր է, թե ինչպես ենք պատրաստում»,- ասաց նա:

Հոգեբան Աննա Բադալյանը ֆիզիոլոգիական առողջությանը զուգահեռ կարևորում է նաև հոգեբանական առողջությունը. «Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, տղամարդկանց ուշադրությունը գրավում են հիմնականում այն կանայք, որոնք առավել կանացի են ու քնքուշ»,- վստահեցրեց Ա. Բադալյանը՝ ընդգծելով, որ այսպիսին լինում են այն կանայք, որոնք չունեն ներքին լուրջ խնդիրներ իրենք իրենց ու հասարակության հետ. «Շատերն այսօր ձգտում են կանացիության, բայց ամենակարևոր գործոնը դրական հոգեվիճակն է, որն ինքնին մղում է կանացիության: Բարձր ինքնագնահատական (իհարկե ոչ մեծամտության աստիճանի) ունեցող մարդիկ ավելի ակնահաճո են, նրանց լսելն էլ է ավելի հաճելի»,- նշեց նա:

Հոգեբանը կոչ արեց հայ կանանց, որ ավելի շատ սիրեն իրենք իրենց, տնային հոգսերն ամբողջությամբ չվերցնեն իրենց վրա՝ մոռանալով իրենց խնամելու մասին. «Խորհուրդ եմ տալիս կանանց հաճախակի փոփոխել իրենց արտաքինը, ինչպես նաև աշխատել իրենց ինքնազարգացման վրա, քանի որ տղամարդիկ միշտ գնահատում են կնոջ փոփոխվող ու զարգացող տեսակը»,- ասաց Ա. Բադալյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031