Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատը եւ Ներկայացուցիչների պալատի անդամները դատապարտում են Սումգայիթի եւ Բաքվի կոտորածները

Մարտ 07,2015 15:11

ԱՄՆ Սենատոր Գարի Պետերսին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ միացել են 1988-ից 1990 թվականներին ադրբեջանական Բաքու, Սումգայիթ եւ Կիրովաբադ քաղաքներում տեղի ունեցած դաժան կոտորածների ոգեկոչմանը եւ դատապարտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կառավարության կողմից շարունակվող բռնությունները ու ահաբեկումները:

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ՝ նրանք միացել են կոնգրեսական Ջուդի Չուին, որն առաջինն էր, որ անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում այս թեմայով կոշտ հայտարարություն արեց. «Ամերիկահայերն ամբողջ Ամերիկայից շնորհակալություն են հայտնում այս համարձակ օրենսդիրներին, որոնք իրենց կոնգրեսական ընկերներին միացան Ադրբեջանի կառավարության կողմից Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի հայ բնակչության դեմ հրահրված ջարդերը դատապարտելու գործում»,- ասում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հանձնախմբի գործադիր տնօրենը նաեւ հավելել է, որ եւ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան դատապարտելով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ անվտանգությունը պաշտպանելու միջոցով օգնում են կորածների, ինչպես նաեւ փրկվածներին օգնելու ժամանակ զոհվածների հիշատակը հարգելու  գործին:

Սենատոր Պետերսն էլ ասել է. «Իրական ժողովրդավարները պետք է հարգեն փոքրամասնության իրավունքները, բնակիչներին թույլ տան ազատ խոսել եւ պաշտպանել բոլոր բնակիչների իրավունքները: Լեռնային Ղարաբաղի բնակիչները եւ անիմաստ կոտորածների արդյունքում զոհվածները վճռական դեր են խաղացել ժողովրդավարական շարժման խթանման գործում, որն էլ իր հերթին օգնեց վերջ տալ Խորհրդային Միությանը»:

Կոնգրեսմեն Փալոնեն էլ բացատրել է. «Մենք ունենք ընդհանուր պատասխանատվություն խոսելու այն ժամանակ, երբ ազգային շարժառիթներով մարդիկ ենթարկվում են հալածանքների եւ բռնությունների: Կոնգրեսի հայկական հարցերով խմբի իմ գործընկերների հետ համատեղ ես շարունակում եմ այս իրադարձությունների վրա լույս սփռելու իմ ջանքերը, այնպես որ կորած կյանքները չմոռացվեն: Մենք Կովկասում շարունակելու ենք նպաստել փոխադարձ ըմբռնմանը եւ անվտանգությանը: Իմ հույսն է, որ մենք բոլորս կարող ենք միանալ անցյալում կատարված բռնությունների դատապարտման եւ թարմացնել մեր նվիրվածությունը եւ զգոնությունը ապագայում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031