Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ԿԸՀ-ի արտահերթ նիստ

Մարտ 07,2015 13:00

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի ապրիլի 5-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրության համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Համաձայն իրականացված բաշխմանը` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները կզբաղեցնեն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետական և «Օրինաց Երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ս.թ. մարտի 15-ին կայանալիք Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է ֆինանսական խախտումների բացակայությունը, և նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031