Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8-ին ընդառաջ ծաղիկների գները կբարձրանան երկուսից երեք անգամ

Մարտ 07,2015 12:49

«Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով մարտի ության թանկացումներին, նշեց, որ ամեն տարի կանանց տոնին ընդառաջ ծաղիկները թանկանում են երկուսից երեք անգամ։ Թանկանում են թե‘ ներկրված, թե‘ տեղական ծաղիկները։

Այս թանկացումները պայմանավորվում է այն հանգամանքով որ Հայաստանում չկա շուկայական տրամաբանություն։

«Արտասահմանում, եթե շատ է վաճառվում, գները իջեցնում են, իսկ մեզ մոտ ասիական տրամաբանություն է»,- վստահեցնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում զարգացած չէ մարքեթինգային քաղաքականությունը։

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ արտագաղթի պատճառով ծաղիկների վաճառքի որակը եւ քանակը կտրուկ իջնում է, խանութները փակվում են եւ հետեւաբար այս հանգամանքները անդրադառնում են գնի բարձացման վրա։

Ամեն դեպքում, պրն Ադիբեկյանը վստահեցնում է, որ կարեւորը նվերը չէ, կարեւորն ուշադրությունն է։ Առավոտյան անկողնում սուրճ բերելը, ամանները լվանալը ավելի թանկ նվերներ են, քան օծանելիքը եւ ծաղիկները։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031