Պարզ է, որ իշխանությունը փորձում է նոր ընդդիմություն ձեւավորել: Պարզ է, որ առջեւում ընտրություններ են, Սահմանադրության հանրաքվե, եւ հանրությանն ապակողմնորոշելու, նրան կեղծ ընդդիմություն «դեմ տալու» խնդիր է դրված: Հո չե՞ն մնալու հանրությունից ծնվող նոր ուժերի հույսին: Սակայն այս պարզունակ խաղը թերեւս անգամ մանուկների համար է հասկանալի:
Եթե մեր ժողովուրդն այս պարզունակ «կուտն» ուտելու է, ինչպես ժամանակին մի քանի անգամ կերավ Արթուր Բաղդասարյանի «կուտը», ապա մեր հասարակությանը հենց այսպիսի ընդդիմություն եւ իշխանություն է «հասնում»: Եթե մենք հերթական անգամ թույլ ենք տալու մեզ խաբել եւ ոչխարի հոտի նման գնալու ենք ու ձայն տանք նոր ԲՀԿ-ին, ապա արժանի ենք այն կյանքին, որն այսօր ունենք: Արժանի ենք այն իշխանությանը, որն ունենք, եւ այն քաղաքական դաշտին, որը երկրում ձեւավորվել է:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: