Չնայած անցնող շաբաթ կարծես թե հստակեցվեցին ներԲՀԿական փոփոխությունները՝ նոկդաունից հետո, որին ենթարկվեց կուսակցությունը փետրվարին, այնուամենայնիվ քաղաքական դաշտում անորոշության մասով իրավիճակը դեռ պահպանվում է:
ԲՀԿ-ից շարունակվում է արտահոսքը, իսկ ԲՀԿ-ի, այսպես ասած, նախկին գործընկեր կուսակցությունները իրենց գոյության իմաստը ԲՀԿ-ով պայմանավորած լինելուց հետո ներկայումս փորձում են հասկանալ, թե ինչով են իրենց գոյությունն իմաստավորելու այսօր և սրանից հետո, և ինչով են առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանություններից մանդատ ստանալու:
Հայաստանի քաղաքական դաշտի խոշոր վերաձևման այս գործընթացի հնարավոր գրեթե բոլոր տեսանկյունները առնվազն այս պահի դրությամբ վերլուծված են, դիտարկված, մեկնաբանված: Քննարկվել են հետագա զարգացումների գրեթե բոլոր սցենարները, նույնիսկ ամենաանհավանականները: Եվ այս իմաստով հասարակության համար, ըստ էության, առկա իրավիճակում գրեթե ոչ մի փակ բան չի մնացել, եթե անգամ մասնակիցներն իրենք ինչ-որ բան փորձել են քակել: Այս ողջ անցուդարձում, սակայն, կա մի բան, որի մասին չի խոսվել գրեթե ոչ մի անգամ, և որը սակայն հայաստանյան քաղաքական դաշտում իր վտանգավորությամբ հանդերձ կրկնվում է հերթական անգամ:
Խոսքը վերաբերում է քաղաքականություն երևույթին ընդհանրապես` որպես հասարակության շահերի սպասարկման ոլորտ, որպես հասարակությանը ծառայություն մատուցելու ոլորտ: Հայաստանում տարեցտարի արվեց ամեն ինչ` ցույց տալու համար, որ քաղաքականությունն անբարոյականություն և պոռնկություն է, որ դրանով զբաղվում են բացառապես անազնիվներն ու անմաքուրները, և այնտեղ անկեղծը, մաքուրը, շիտակը տեղ չունեն՝ դա ուտոպիա կամ ռոմանտիկա է:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: