ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտության» կարգավորման վերջին ակորդից՝ ԲՀԿ արտահերթ համագումարից հետո ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակը գնահատում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
-Ճիշտն ասած, հակամարտություն տերմինը չեմ ուզում օգտագործել. քաղաքական դաշտում կա մրցակցություն, եւ ԲՀԿ համագումարում ընդունված որոշումները նախնական պարզություն մտցրին այդ դաշտում։
Իհարկե իրենք ասում են, որ կուսակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության հետ կապված խնդիրները վերջնականապես կհստակեցվեն ավելի ուշ, բայց ընդհանուր առմամբ, եթե նայում ենք, քաղաքական դաշտում, հատկապես ընդդիմադիր հատվածում, բավական անհասկանալի վիճակ է ստեղծվել։
Սովորաբար, դասական քաղաքագիտության տեսանկյունից, ընդդիմությունը պետք է ընդդիմադիր լինի իշխանությանը, բայց ներկայումս կարծես դարձել է ընդդիմություն՝ ընդդիմությանը։ Այսինքն՝ ընդդիմադիր ուժերն ավելի շատ իրար դեմ են պայքարում՝ մրցում են, թե ում ձեռքին է հայտնվելու ընդդիմության դրոշը. քաղաքական ուժերից մեկը մի քանի ամիս թայմ աուտ է վերցնում, մյուսն ասում է՝ միակ ընդդիմությունն եմ…
Կարդացեք նաև
Իրոք անորոշ վիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում, որը ցանկալի չէ։ Կարծում եմ, իրար «կոկորդ կրծելու» փոխարեն ճիշտ կլինի՝ փորձեն համախմբվել եւ ստեղծել կառուցողական լուրջ ընդդիմություն, որը կնպաստի մեր պետության, հասարակության զարգացմանը։ Թե չէ, այսպես իրար միս ուտելով, բամբասելով, մեկը մյուսին մեղադրելով, պիտակավորելով՝ որեւէ լավ բան չեն անում հասարակության համար։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: